Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Դեկտեմբերի 25-ին` ժամը 10.00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ են Սելիմի լեռնանցքը եւ Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լաչինում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: